Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ուիլյամ Լահյու. Նոյեմբերին ակնկալում ենք ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը

Ուիլյամ Լահյու. Նոյեմբերին ակնկալում ենք ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը
12.09.2016 | 21:04

Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ ՆԱՏՕ-ն հարգում է նրա՝ որպես ՀԱՊԿ անդամի ընտրությունը՝ հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն՝ ելույթ ունենալով «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով համաժողովում:

Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը Հայաստանի հետ կապված մի շարք ծրագրեր ունի: «Մենք աշխատում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ կոռուպցիոն ռիսկերը վերացնելու նպատակով: Ակնկալում ենք, որ այս նոյեմբերին Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններին: Մենք նաեւ ակնկալում ենք, որ ամենամյա զորավարժություններ կլինեն, որոնց Հայաստանը կմասնակցի»,- նշել է Լահյուն:

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ